Շոտլանդական գրանդները, հնարավոր է, սկսեն հանդես գալ ԱՊԼ-ում

Շոտլանդական գրանդները, հնարավոր է, սկսեն հանդես գալ ԱՊԼ-ում

22/04/2021 - 16:31

Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, բացառված չէ, որ շոտլանդական երկու գրանդ ակումբները՝ «Սելթիկն» ու «Ռեյնջերսը» , սկսեն հանդես գալ անգլիական Պրեմիեր լիգայում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ շոտլանդական ակումբները մտադիր գնալ այդ քայլին, որպեսզի հասնեն ֆինանսական կայունության։ Ակումբները որպեսզի կարողանան միանալ Պրեմիեր լիգային, պետք է ստանան 20 ակումբներից նվազագույնը 14-ի ու Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի հավանությունը։

Սակայն, հաղորդվում է, որ «Սելթիկի» ու «Ռեյնջերսի» այդ գաղափարին աջակցում են ինչպես ՈՒԵՖԱ-ն ու ՖԻՖԱ-ն, այնպես էլ Մեծ Բրիտանիայի կառավարությունը։

Նշենք, որ ժամանակին այդ երկու ակումբներն արդեն փորձեր արել են միանալ Պրեմիեր լիգային, սակայն գործընթացը տեղի չի ունեցել։

Հատկանշական է, որ Պրեմիեր լիգայում ոչ անգլիական թիմեր հանդես գալու պրակտիկա արդեն եղել է։ Ժամանակին Պրեմեիր լիգայում հանդես եկել են Ուելսը ներկայացնող «Քարդին» ու «Սուոնսին»։

Հիշեցնենք, որ Շոտլանդիայի Պրեմիերշիփի ընթացիկ մրցաշրջանում «Ռեյնջերսն» արդեն ապահովել է չեմպիոնի տիտղոսը։ «Ռենջերները» ռեկորդային՝ 55-րդ անգամ դարձավ չեմպիոն, իսկ «կելտերի» անվան դիմաց կա 51 չեմպիոնություն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023