Սևիլիայի աստղը, հնարավոր է, հայտնվի Պրեմիեր լիգայում

Սևիլիայի աստղը, հնարավոր է, հայտնվի Պրեմիեր լիգայում

23/08/2020 - 14:39

«Սևիլիայի» արգնետինացի վինգեր Լուկաս Օկամպոսը, հնարավոր է, փոխի ակումբային գրանցումը։

Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, 26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Վուլվերհեմպտոնը»։ Օկամպոսին դիտարկում են որպես Ադամա Տրաորեի փոխարինող, և եթե իսպանացի ֆուտբոլիստը լքի «գայլերի» շարքերը, ապա նրա փոխարեին ձեռք կբերեն հենց անդալուսական ակումբի ֆուտբոլիստին։

«Սևիլիայի» և Օկամպոսի միջև գործող պայմանագիրն ուժի մեջ է ևս 4 տարի, իսկ նրա պայմանագրում կա հրաժարագնի կետ, ըստ որի, այն կազմում է 62 մլն ֆունտ, սակայն, հաշվի առնելով, կորոնավիրուսի համաճարակի պատճառով առաջացած ֆինանսական ճգնաժամը, ակումբը պատրաստ է իր ֆուտբոլիստին բաց թողնել 40 մլն ֆունտի դիմաց։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Վուլվերհեմպտոնը» եթե չվաճառի Տրաորեին, ապա չի կարող նման գումար վճարել։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023