Ռոնալդու․ «Շնորհակալ եմ հավատարիմ մրցակիցներին․ դուք ինձ ստիպեցիք ամեն օր ավելի տքնաջան աշխատել»

Ռոնալդու․ «Շնորհակալ եմ հավատարիմ մրցակիցներին․ դուք ինձ ստիպեցիք ամեն օր ավելի տքնաջան աշխատել»

03/12/2020 - 11:52

Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրի շրջանակում «Յուվենտուսը» Թուրինում 3։0 հաշվով հաղթել է «Դինամո Կիևին»։

«Բյանկոներիների» գոլերից մեկը գրանցվել է Կրիշտիանու Ռոնալդուի անվան դիմաց, ով իր կարերայի շրջանակում խփել է 750-րդ գոլը։ Խաղից հետո պորտուգալացի ֆուտբոլիստը Twitter-ում գրառում է կատարել․

«750 գոլ, 750 երջանիկ պահ, 750 ժպիտ մեր երկրպագուների դեմքին։ Շնորհակալ եմ բոլոր խաղացողներին և մարզիչներին, ովքեր օգնեցին ինձ հասնել նման նվաճման։

Շնորհակալ եմ հավատարիմ մրցակիցներին․ դուք ինձ ստիպեցինք ամեն օր ավելի տքնաջան աշխատել»,- գրել է Ռոնալդուն։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023