Ռոման հետաքրքրված է Բարսելոնայի պաշտպանի ծառայություններով

Ռոման հետաքրքրված է Բարսելոնայի պաշտպանի ծառայություններով

21/02/2022 - 22:02

«Ռոման» մտադիր է ամրապնդել պաշտպանության աջ եզրը։

Ինչպես տեղեկացնում է Corriere dello Sport-ը, «գայլերն» այդ դիրքի ուժեղացման համար դիտարկում են «Բարսելոնայի» պաշտպան Սերժինիո Դեստի թեկնածությունը։

Հատկանշական է, որ «բլաուգրանան» նույնպես դեմ չէ վաճառել իր ֆուտբոլիստին, որի տրանսֆերի դիմաց ցանկանում է նվազագույնը ստանալ 20 մլն եվրո։

Նշվում է, որ «ջալոռոսիների» ղեկավարները դրական են ընդունել` իմանալով կատալոնական ակումբի ֆինանսական պահանջի մասին։

Ինչ վերաբերվում է անձամբ ֆուտբոլիստին, ապա Դեստը նույնպես ցանկանում է փոխել ակումբային գրանցումը։

Ավելի վաղ կային տեղեկություններ, որ ամերիկացի ֆուտբոլիստին իր շարքերում է ցանկանում տեսնել նաև «Մոնակոն»։

Հիշեցնենք, որ Սերժինիո Դեստը «Բարսելոնայի» կազմում հանդես է գալիս 2020 թ. հոկտեմբերից, որի մարզաշապիկով մինչ օրս անցկացրել է 63 հանդիպում` դառնալով 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023