Ռեալը փոխանակում կառաջարկի Նապոլիին

Ռեալը փոխանակում կառաջարկի Նապոլիին

22/04/2020 - 14:57

Ինչպես տեղեկացնում է Goal․com-ը, «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը ամռանը կլքի Մադրիդը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով ստեղծված բարդ ֆինանսական վիճակի պայմաններում «արքայական» ակումբը չի ցանկանում մեծ գումարներ ծախսել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում և մտադիր է սերբ ֆուտբոլիստին այլ տրանսֆերային գործարքում կիրառել։

«Ռեալը» հետաքրքրված է «Նապոլիի» կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսի ծառայություններով։ Իսպանական ակումբը փոխանակում կառաջարկի նեապոլիտանական ակումբին՝ ներառելով Յովիչին այդ գործարքում։ Այդ դեպքում, սակայն, «Ռեալը» չի փուսափի լրացուցիչ գումար վճարելուց։

Նշվում է, որ «Նապոլին» պատրաստ է այդ փոխանակմանը, քանի որ ամռանը հավանական է, որ ակումբից կհեռանա կենտրոնական հարձակվող Արկադիուշ Միլիկը և միանգամից կլուծվի նաև նրա փոխարինողի հարցը։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023