Ռեալը տարին սկսեց հաղթանակով` դժվարությամբ առավելության հասնելով Մալյորկայի նկատմամբ🎥

Ռեալը տարին սկսեց հաղթանակով` դժվարությամբ առավելության հասնելով Մալյորկայի նկատմամբ🎥

04/01/2024 - 00:09

Իսպանական Լա լիգայի 19-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում մրցեց «Մալյորկայի» դեմ։

Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «արքայական» ակումբը հաղթեց 1:0 հաշվով։

Կառլո Անչելոտիի թիմին հաղթանակ պարգևեց 78-րդ րոպեին Անտոնիո Ռյուդիգերի խփած գոլը։

Այսպիսով, «սերուցքայինները» 2024 թվականն սկսեցին հաղթանակով, ինչից հետո վաստակեցին 48 միավոր և շարունակում են գլխավորել Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։

«Մալյորկան», 18 միավորով, 14-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023