Ռեալը հունվարին, հնարավոր է, երկու  խոշոր փոխանակում իրականացնի

Ռեալը հունվարին, հնարավոր է, երկու խոշոր փոխանակում իրականացնի

12/11/2020 - 12:24

«Ռեալը» 2021 թվականի հունվարին բացվելիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում մտադիր է բավականին ակտիվ լինել՝ ձեռք բերելով երկու ֆուտբոլիստի։

Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը՝ հղում կատարելով RTVE-ին, մադրիդյան ակումբը լրջորեն հետաքրքրված է «Բորուսիա Դորտմունդի» կենտրոնական հարձակվող Էրլինգ Հալանդի և «Ռենի» հենակետային Էդուարդո Կամավինգայի ծառայություններով։

Աղբյուրի փոխանցմամբ՝ նորվեգացի հարձակվողը «արքայական» ակումբի տրանսֆերային գլխավոր նպատակն է և «Ռեալի» ղեկավարները Հալանդի տրանսֆերի հարցում արդեն կապվել են «Բորուսիայի» ներկայացուցիչների հետ։

Եթե դորտմունդյան ակումբը դուրս չգա Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ, ապա «Ռեալը» մտադիր է 20-ամյա խաղացողի դիմաց առաջարկել 75 մլն եվրո + Լուկա Յովիչին երկու տարով վարձակալելու իրավունք։

Կամավինգայի դիմաց «Ռենը» պահանջում է 60 մլն եվրո, սակայն «Ռեալը» պատրաստ է վճարել միայն 50 մլն եվրո, որին կավելանա նաև Մարիանո Դիասի տրանսֆերային իրավունքները (կա՛մ վարձակալություն՝ խաղացողին գնելու իրավունքով կա՛մ էլ հիմնական տրանսֆեր)։

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023