Ռեալը Կրոսի  տնային վերջին խաղում չկարողացավ հաղթանակ տանել 🎥

Ռեալը Կրոսի տնային վերջին խաղում չկարողացավ հաղթանակ տանել 🎥

26/05/2024 - 00:52

Իսպանական Լա լիգայի վերջին` 38-րդ տուրում, Մադրիդի «Ռեալը» տանը մրցեց «Բետիսի» դեմ։

Ոչինչ չորոշող խաղում կողմերը գոլեր չխփեցին։

Նշենք, որ սա «արքայական» ակումբի կիսապաշտպան Տոնի Կրոսի վերջին տնային հանդիպումն էր «Ռեալի» կազմում. գերմանացի ֆուտբոլիստը վերջերս հայտարարեց, որ Եվրո-2024-ի ավարտից հետո ավարտելու է կարիերան։

Կառլո Անչելոտիի թիմն առաջնությունն ավարտեց 95 միավորով։ «Ռեալը» վաղուց նվաճել է Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը։ «Բետիսը» 57 միավորով զբաղեցրեց 7-րդ տեղը և նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի ուղեգիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023