Ֆուտզալի Հայաստանի հավաքականը կորուստներով է մոտենում Ռուսաստանի հետ հանդիպմանը

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը կորուստներով է մոտենում Ռուսաստանի հետ հանդիպմանը

29/01/2021 - 17:47

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ-ի կայքը ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Սարո Գալստյանը և խաղացող Ռաֆիկ Բաղդասարյանը չեն մասնակցի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի՝ Ռուսաստանի հավաքականի հետ հանդիպմանը:

Մեր ֆուտզալիստները վնասվածք են ստացել հունվարի 28-ին՝ Շչոլկովո քաղաքի «Պոդմոսկովյե» մարզահամալիրում կայացած նախախաղային մարզման ընթացքում: 

Ռուսաստան-Հայաստան հանդիպումը կկայանա հունվարի 29-ին: Սկիզբը՝ 20:00-ին:

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023