Ֆուտզալ․ Ռուստաստան – Հայաստան հանդիպումը կցուցադրվի հայկական հեռուստաալիքով

Ֆուտզալ․ Ռուստաստան – Հայաստան հանդիպումը կցուցադրվի հայկական հեռուստաալիքով

27/01/2021 - 13:58

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը Եվրոպայի 2022 թվականի առաջնության որակավորման խմբային փուլում, որը հաղթահարելու դեպքում կհայտնվի մրցաշարի եզրափակիչ փուլում։

Ռուբեն Նազարեթյանի սաներն առաջիկա օրերին երկու հանդիպում են անցկացնելու։ Մերոնք նախ հունվարի 29-ին արտագնա հանդիպում կանցկացնեն Ռուստաստանի հավաքականի դեմ, իսկ փետրվարի 3-ին տանը կմրցենք Ֆրանսիայի ընտրանու դեմ։

Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից, Ռուսաստան – Հայաստան հանդիպումը ցուցադրվելու է «Արմենիա» հեռուստաընկերության ուղիղ եթերով, իսկ հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 20։00։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Եվրո-2022-ի որակավորման խմբային փուլում ընդգրկվել է 2-րդ խմբում, որտեղ բացի Ռուսաստանի ու Ֆրանսիայի հավաքականներից, պետք է մրցի նաև Վրաստանի ընտրանու դեմ։

Տեսանյութը՝ «Արմենիա» հեռոստաընկերության․

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023