ՊՍԺ-ի երկրպագուները խանգարել են Բարսելոնայի ֆուտբոլիստների քունը 🎥

ՊՍԺ-ի երկրպագուները խանգարել են Բարսելոնայի ֆուտբոլիստների քունը 🎥

10/03/2021 - 18:56

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում ՊՍԺ -ն սեփական հարկի տակ կընդունի «Բարսելոնային»։ Կողմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր 4։1 հաշվով փարիզյան թիմի հաղթանակով։

Ինչպես տեղեկացնում է ֆրանսիացի լրագրող Ռոբին Բերնարը, ՊՍԺ-ի երկրպագուները գիշերն աղմկել են այն հյուրանոցի մոտ, որտեղ տեղակայվել են կատալոնական ակումբի ֆուտբոլիսները, իսկ առավետյան ժամը 04։00-ի սահմաններում հրավառություն են կազմակերպել՝ խանգարելով «Բարսայի» ֆուտբոլիստների քունը։

Այդ արարքով ֆրանսիական ակումբի երկրպագուները ցանկացել են վրեժխնդիր լինել, քանի որ 3 շաբաթ առաջ կողմերի միջև առաջին հանդիպումից առաջ նույնն էին արել նաև կատալոնացիների երկրպագուները՝ խանգարելով ՊՍԺ-ի տղաների քունը։

Հիշեցնենք, որ ՊՍԺ-«Բարսելոնա» հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով կեսգիշերից սկսած։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023