Բարսայի երկրպագուները խանգարել են ՊՍԺ-ի ֆուտբոլիստների քունը🎥

Բարսայի երկրպագուները խանգարել են ՊՍԺ-ի ֆուտբոլիստների քունը🎥

16/02/2021 - 16:00

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում «Բարսելոնան» փետրվարի 16-ին սեփական հարկի տակ կընդունի ՊՍԺ-ին։

Փարիզյան ակումբն արդեն Բարսելոնայում է և պատրատսվում է հանդիպմանը, սակայն նախքան խաղը ՊՍԺ-ի ֆուտբոլիստներին «անակնկալներ» էին սպասվում։

Ինչպես տեղեկացնում է El Chiringuito TV-ն, կատալոնական ակումբի երկրպագուներն ուշ գիշերին հրավառություն են արել այն հյուրանոցի հարևանությամբ, որտեղ հանգրվանել են «Պարի Սեն-Ժերմենի» ֆուտբոլիստները։

Հիշեցնենք, որ «Բարսայի» երկրպագուները օդանավակայանում դիմավորել էին ՊՍԺ-ի ներկայացուցիչներին և վիրավորական արտահայտություններ թույլ տվել ֆրանսիական ակումբի նախագահի հասցեին։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023