ՊՍԺ-ն պատրաստ է վճարել ակումբի հավանական նոր գլխավոր մարզչի խոշոր հրաժարագինը

ՊՍԺ-ն պատրաստ է վճարել ակումբի հավանական նոր գլխավոր մարզչի խոշոր հրաժարագինը

20/06/2022 - 11:44

ՊՍԺ-ն անում է ամեն ինչ` մոտ օրերս ակումբի գլխավոր մարզչի հարցը լուծելու համար։

Սպասվում է, որ առաջիկա օրերին պաշտոնանկ կարվի փարիզյան ակումբի ներկայիս գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն, իսկ նրա ամենահավանական փոխարինողը Քրիստոֆ Գալտյեն է, ով ներկայումս մարզում է «Նիցցան»։

Ինչպես հայտնում է լրագրող Ֆաբրիս Հոկինսը, Գալտյեի ու «Նիցցայի» պայմանագրում առկա է հրաժարագնի կետ, որը կազմում է 10 մլն եվրո։

Հաղորդվում է, որ «Պարի Սեն-Ժերմենը» պատրաստ է «Նիցցային» վճարել այդ գումարը, որպեսզի կարողանա նաև անձնական պայմանագիր համաձայնեցնել 55-ամյա մասնագետի հետ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել նաև, որ փարիզյան ակումբը Մաուրիսիո Պոչետինոյի հետ պայմանագրի խզման դիմաց նրան ստիպված կլինի վճարել 15-20 մլն եվրո փոխհատուցում։

Նշենք, որ, ըստ Foot Mercato-ի տեղեկությունների, «Նիցցայի» գլխավոր մարզչի պաշտոնում Քրիստոֆ Գալտյեին կփոխարինի Լուսիեն Ֆավրը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023