ՊՍԺ-ն Յուվենտուսին 80 մլն եվրո կառաջարկի Դիբալայի տրանսֆերի համար

ՊՍԺ-ն Յուվենտուսին 80 մլն եվրո կառաջարկի Դիբալայի տրանսֆերի համար

19/08/2019 - 15:28

«ՊՍԺ»-ն «Յուվենտուսի» հետ բանակցություններ կվարի կիսապաշտպան Պաուլո Դիբալայի տրանսֆերի համար, պնդում է Daily Mail-ը:

Նշվում է, որ «մայրաքաղաքայինները» 25-ամյա արգենտինացու տեղափոխության համար կառաջարկեն 80 մլն եվրո:

Դիբալայի և «ՊՍԺ»-ի ներկայացուցիչները շահագրգռված են հնարավորինս արագ ավարտել գործարքը: «ՊՍԺ»-ի սպորտային գծով տնօրեն Լեոնարդոն ցանկանում է տրանսֆերն իրականացնել մինչև չորեքշաբթի:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ փաիզյան ակումբը պատրաստ է Դիբալային առաջարկել 5 տարով պայմանագիր տարեկան 12 մլն եվրո աշխատավարձով: Արգենտինացուն ցանկանում է ձեռք բերել նաև «Ինտերը»:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023