ՊՍԺ-ն զայրացել է, թե ինչպես է Նեյմարն անցկացրել իր արձակուրդը?

ՊՍԺ-ն զայրացել է, թե ինչպես է Նեյմարն անցկացրել իր արձակուրդը?

04/01/2020 - 17:48

Ֆրանսիական ՊՍԺ-ի ղեկավարությունը ֆուտբոլիստներին կարճ հանգստի հնարավորություն է տվել։ Առաջնությունում հանգիստ է, ակումբը հնարավորություն է տվել խաղացողներին ժամանակ անցկացնել հարազատների հետ, առաջնության մեկնարկից առաջ լիցքաթափվել։

Սակայն, փարիզեցիների առաջատարներից Նեյմարը հարազատների հետ ժամանակ անցկացնելու փոխարեն խնջույքներին զվարճանում է։

Համացանցում երկու տեսանյութ է հայտնվել, որոնցից մեկի մեջ 27-ամյա բրազիլացին ինչ-որ խնջույքի ժամանակ պարում է, իսկ մյուս մեջ ֆուտբոլ է խաղում գաճաճների հետ։

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, փարիզյան ակումբը չափազանց դժգոհ է մնացել, թե ինչպես անցկացրել Նեյմարն իր արձակուրդը։

Նշվում է, որ բրազիլացին արդեն վերադարձել է Փարիզ և վերսկսել է մարզումները։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023