ՊՍԺ-ից մի շարք ֆուտբոլիստներ կհեռանան

ՊՍԺ-ից մի շարք ֆուտբոլիստներ կհեռանան

14/06/2020 - 11:55

ՊՍԺ-ի սպորտային տնօրեն Լեոնարդոն հաստատել է, որ ակումբը չի երկարաձգի պայմանագրերը ակումբի ավագ Տիագո Սիլվայի և ակումբի պատմության լավագույն ռմբարկու Էդինսոն Կավանիի հետ, որոնք ակումբից հեռանան որպես ազատ գործակալ։

«Շատ դժվար որոշում է։ Այս ֆուտբոլիստները գրել են ակումբի պատմությունը, սակայն մեր համագործակցությունը մոտենում է ավարտին։

Մենք պետք է տրամաբանական որոշում կայացնեինք՝ հաշվի առնելով ֆինանսական դրվածքը և երիտասարդ խաղացողների հնարավորությունները։

Մենք մասնակցում ենք Չեմպիոնների լիգային և ցանկանում ենք նրանց պահպանել մինչև օգոստոսի վերջ, սակայն իրավական տեսանկյունից չգիտեմ, թե ինչպես է դա հնարավոր իրագործել»,- նշել է Լեոնարդոն, ում խոսքերը մեջբերում է Le Journal de Dimanche-ն։

Իսկ ահա ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, բացի Կավանիից և Սիլվայից՝ ակումբը կլքեն նաև Թոմա Մենյեն, Լայվին Կուրզավան, ինչպես նաև Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգը, որոնց հետ նույնպես չի երկարաձգվի պայմանագրերը։

Նշենք, որ Էդինսոն Կավանին ՊՍԺ-ի կազմում հանդես է գալիս 2013 թվականին և ակումբի կազմում մասնակցել է 301 հանդիպման՝ դառնալով 200 գոլի հեղինակ։ Նա ակումբի պատմության լավագույն ռմբարկուն է, իսկ Տիագո Սիլվան փարիզյան ակումբի կազմում հանդես է գալիս 2012 թվականից՝ մասնակցելով 310 հանդիպման։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023