Պիկե. «Մանսանոն պետք է շատ ավելի վաղ սուլեր»

Պիկե. «Մանսանոն պետք է շատ ավելի վաղ սուլեր»

04/03/2024 - 16:18

Իսպանական Լա լիգակի 27-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Վալենսիայի» դեմ. գրանցվեց 2:2 հաշիվը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հանդիպումը սկանդալային ավարտ է ունեցել։ 90+9-րդ րոպեին «արքայական» ակումբին հաջողվեց երրորդ գնդակն ուղարկել «չղջիկների» դարպասը, սակայն անկյունայինի խաղարկումից հետո գրոհի երկրորդ տեմպի ժամանակ գլխավոր մրցավար Խեսուս Խիլ Մանսանոն հնչեցրել էր եզրափակիչ սուլիչը` չարձանագրելով Ջուդ Բելինգհեմի գոլը։

Կատարվածի մասին խոսել է նաև «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան Ժերար Պիկեն.

«Մենք բոլորս գիտենք այս մրցավարի մակարդակը։ Նա առաջին անգամ չէ այսպես վարվում։

«Ռեալը» կարող է բողոքարկել որոշումը, սակայն, կարծում եմ, Մանսանոն պետք է շատ ավելի վաղ սուլեր։ Դա ոչ վատ, այլ ուշացած սուլոց էր»,- Պիկեի խոսքը մեջբերում է Marca-ն։

Նշենք, որ Պիկեն Խեսուս Խիլ Մանսանոյի հետ նույնպես հին հաշիվներ ունի։ 2022 թ. նոյեմբերին Պիկեն պահեստայինների նստարանից Մանսանոյին վիրավորելու համար կարմիր քարտ է ստացել։ Այդ օրը ֆուտբոլիստը պետք անցկացներ կարիերայի վերջին հանդիպումը, սակայն զրկվել է դրա հնարավորությունից։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023