Պաշտոնական. Քրիստիան Պուլիշիչը տեղափոխվեց Միլան

Պաշտոնական. Քրիստիան Պուլիշիչը տեղափոխվեց Միլան

14/07/2023 - 00:28

Ինչպես տեղեկացնում է «Միլանի» պաշտոնական կայքն, ակումբը գնել է «Չելսիի» վինգեր Քրիստիան Պուլիշիչին։

Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2027 թ. հունիսի 30-ը, որն ունի այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։

«Ռոսոներիները» գործարքի դիմաց «ազնվականներին» վճարել են 20 մլն եվրո։

Հավելենք, որ ամերիկացի ֆուտբոլիստը «Չելսիի» կազմում հանդես էր գալիս 2019 թ. հունիսից` անցկացրած 145 խաղում դառնալով 26 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023