Պաշտոնական. ՊՍԺ-ն անհավանական գնի դիմաց գնեց Ռանդալ Կոլո Մուաիին

Պաշտոնական. ՊՍԺ-ն անհավանական գնի դիմաց գնեց Ռանդալ Կոլո Մուաիին

02/09/2023 - 10:35

Ինչպես տեղեկացնում է ՊՍԺ-ի պաշտոնական կայքն, ակումբը գնել է «Այնտրախտի» կենտրոնական հարձակվող Ռանդալ Կոլո Մուանիին։

Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2028 թ. հունիսի 30-ը, իսկ փարիզյան ակումբը 24-ամյա ֆուտբոլիստի դիմաց «արծիվներին» վճարել է 95 մլն եվրո։

Այս գործարքը դարձել է «Պարի Սեն-Ժերմենի» երրորդ ամենաթանկարժեք տրանսֆերը և զիջում է միյան Նեյմարի ու Կիլիան Մբապեի ռեկորդին, որոնց դիմաց ակումբը 2017 և 2018 թթ. «Բարսելոնային» ու «Մոնակոյին» վճարել է համապատասխանաբար 222 ու 180 մլն եվրո։

Նշենք, որ այս գործարքը դարձել է նաև «Այնտարխտի» պատմության ամենախոշոր վաճառքը և գերազանցել Լուկա Յովիչի ռեկորդը, ում դիմաց «Ռեալ Մադրիդը» 2019 թ. ամռանն «արծիվներին» վճարել է 63 մլն եվրո։

Վերջում հավելենք, որ Կոլո Մուանին «Այնտրախտի» կազմում հանդես էր գալիս 2022 թ. հուլիսից` անցկացրած 50 խաղում դառնալով 26 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023