Պաշտոնական. Պոլ Պոգբան վերադարձավ Յուվենտուս

Պաշտոնական. Պոլ Պոգբան վերադարձավ Յուվենտուս

11/07/2022 - 15:29

Ինչպես տեղեկացնում է «Յուվենտուսի» պաշտոնական կայքը, ակումբն ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ։

Կողմերի միջև կնքվել է 4 տարվա պայմանագիր` մինչև 2026 թ. հունիսի 30-ը։

Ըտս ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների` ֆրանսիացի կիսապաշտպանը թուրինյան ակումբի կազմում վաստակելու է տարեկան 8 մլն եվրո աշախատավարձ։

Հիշեցնենք, որ 29-ամյա ֆուտբոլիստը 2012-2016 թթ. արդեն հանդես եկել է «բյանկոներիների» կազմում, որի մարզաշապիկով անցկացրել է 177 հանդիպում` դառնալով 34 գոլի և 40 գոլային փոխանցման հեղինակ։

Ընդ որում, այդ ժամանակ Պոգբան հենց «Ման. Յունայթեդից» էր կրկին ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել «Յուվենտուս», ինչից հետո «կարմիր սատանաները» 2016 թ. ամռանն այդ ժամանակվա համար ռեկորդային 105 մլն եվրոյի դիմաց հետ գնեցին իրենց սանին, որի կազմում անցկացրած 232 խաղում դարձել է 39 գոլի և 51 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023