Պաշտոնական. Չեր Նդուրը տեղափոխվեց ՊՍԺ

Պաշտոնական. Չեր Նդուրը տեղափոխվեց ՊՍԺ

13/07/2023 - 11:06

Ինչպես հայտնում է ՊՍԺ-ի պաշտոնական կայքն, ակումբն ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր է կնքել «Բենֆիկայի» երիտասարդական թիմի կիսապաշտպան Չեր Նդուրի հետ։

Իտալացի ֆուտբոլիստը նոր ակումբի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2028 թ. հունիսի 30-ը։

Նդուրը «Պարի Սեն-Ժերմենի» կազմում հանդես կգա «27» համարի ներքո։

Նշենք, որ 18-ամյա ֆուտբոլիստը «Բենֆիկայի» համակարգում հանդես էր գալիս 2020 թ. օգոստոսից, որի հիմնական թիմում մասնակցել է միայն 1 պաշտոնական հանդիպման։

Իտալացի կիսապաշտպանն առավել հայտնի է «Բենֆիկա Բ»-ի կազմում ունեցած մրցելույթներով` անցկացրած 57 խաղում դառնալով 5 գոլի հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023