Պաշտոնական. Չելսին հերթական խոշոր գործարքն իրականացրեց

Պաշտոնական. Չելսին հերթական խոշոր գործարքն իրականացրեց

18/08/2023 - 14:06

Ինչպես տեղեկացնում է «Չելսիի» պաշտոնական կայքն, ակումբը գնել է «Սաութհեմպտոնի» հենակետային կիսապաշտպան Ռոմեո Լավիային։

Կողմերը կնքել են 7 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2030 թ. հունիսի 30-ը։

«Ազնվականները» 19-ամյա ֆուտբոլիստի գործարքի դիմաց «սրբերին» վճարել են 62 մլն եվրո։

Ավելի վաղ The Athletic-ի լրագրող Դավիդ Օրնշտայնը հայտնել է, որ «Մանչեսթեր Սիթին» բելգիացի ֆուտբոլիստի հաճորդ վաճառքից ունենալու է 20% մասնաբաժին։

Սպասվում է, որ այս գործարքից «քաղաքաբնակները» կաշխատեն մոտ 12 մլն եվրո։

Նշենք, որ Ռոմեո Լավիան «Մանչեսթեր Սիթիի» սան է, որի համակարգում հանդես է եկել 2020-22 թթ., ինչից հետո 12 մլն եվրոյի դիմաց համալրել է «Սաութհեմպտոնի» շարքերը։

Երիտասարդ ֆուտբոլիստը 39 հանդիպում է անցկացրել մանկունյական ակումբի Մ-21 թիմում։

Վերջինս նաև 2 անգամ դաշտ է դուրս եկել «քաղաքաբնակների» հիմնական թիմում։

Հավելենք, որ Լավիայի` «Սաութհեմպտոնից» «Չելսի» գործարքը դարձել է «սրբերի» պատմության երկրորդ ամենաթանկարժեք վաճառքը և կզիջի միայն Վիրջիլ վան Դայքի ռեկորդին, ում դիմաց «Լիվերպուլը» 2018 թ. հունվարին վճարել է 84,65 մլն եվրո։

Ավելացնենք, որ Ռոմեո Լավիան «Սաութհեմպտոնի» կազմում անցկացրել է 34 հանդիպում` դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023