Պաշտոնական. Մբապեն հայտարարեց ՊՍԺ-ից հեռանալու մասին

Պաշտոնական. Մբապեն հայտարարեց ՊՍԺ-ից հեռանալու մասին

10/05/2024 - 22:46

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն տեսաուղերձի միջոցով հայտարարել է, որ 2023/24 մրցաշրջանի ավարտին հեռանալու է ակումբից.

«Ես միշտ ասել եմ, որ կխոսեմ, երբ ժամանակը գա։ Ուզում եմ բոլորիդ հայտնել, որ սա իմ վերջին մրցաշրջանն է ՊՍԺ-ում։

Չեմ երկարաձգելու պայմանագիրն ակումբի հետ, և այս արկածը կավարտվի մի քանի շաբաթից։ Կիրակի խաղալու եմ վերջին խաղը «Պարկ դե Պրենսում»»,- նշված է տեսաուղերձում, որը հրապարակվել է ֆրանսիացի հարձակվողի սոցցանցերում։

25-ամյա հարձակվողի և «Պարի Սեն-Ժերմենի» միջև պայմանագիրն ավարտվում է 2024 թ. հունիսի 30-ին։ Նա ակումբից կհեռանա ազատ գործակալի կարգավիճակում։ Ավելի վաղ կային տեղեկություններ, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը տեղափոխվելու է Մադրիդի «Ռեալ»։

Հավելենք, որ Մբապեն ՊՍԺ-ում հանդես էր գալիս 2017 թ. օգոստոսից` 306 խաղում դառնալով 255 գոլի և 108 գոլային փոխանցման հեղինակ։ Հարձակվողը փարզիյան ակումբի պատմության լավագույն ռմբարկուն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023