Պաշտոնական. Լիվերպուլի պաշտպանը տեղափոխվեց  Նոթինգհեմ Ֆորեսթ

Պաշտոնական. Լիվերպուլի պաշտպանը տեղափոխվեց Նոթինգհեմ Ֆորեսթ

11/07/2022 - 16:21

Ինչպես տեղեկացնում է «Նոթինգհեմ Ֆորեսթի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Լիվերպուլի» աջ պաշտպան Նեկո Վիլիամսին։

«Անտառապահները» 21-ամյա պաշտպանի հետ կնքել են 4 տարվա պայմանագիր, իսկ գործարքի դիմաց մերսիսայդյան ակումբին վճարել են 20 մլն եվրո։

Նշենք, որ այս գործարքը դարձել է «Նոթինգհեմ Ֆորեսթի» պամտության երկրորդ ամենաթանկարժեք տրանսֆերը։

Ակումբի ամենաթանկարժեք տրանսֆերը Տայվո Ավոնիի գործարքն է, որը «Ֆորեսթը» վերջերս է իրագործել ու «Ունիոն Բեռլինին» դրա դիմաց վճարել է 20.5 մլն եվրո։

Հավելենք, որ Նեկո Վիլիամսը «Լիվերպուլի» սան է, որի կազմում անցկացրել է 33 հանդիպում` դառնալով 6 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023