Պաշտոնական. Իտալիան ու Արգենտինան յուրահատուկ սուպերգավաթ կխաղարկեն

Պաշտոնական. Իտալիան ու Արգենտինան յուրահատուկ սուպերգավաթ կխաղարկեն

28/09/2021 - 19:18

Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, Եվրո-2020-ի և Կոպա Ամերիկա-2021-ի չեմպիոններ Իտալիայի ու Արգենտինայի հավաքականները յուրահատուկ սուպերգավաթ կխաղարկեն։

Աղբյուրի փոխանցմամբ` նման որոշում կայացվել է ՈՒԵՖԱ-ի և ԿՈՆՄԵԲՈԼ-ի միջև գործող ընդլայնված համագործակցության շրջանակում։

ՈՒԵՖԱ-ն հաղորդում է նաև, որ հանդիպումը կկայանա 2022 թ. հունիսին։

Դեռևս պարզ չէ, թե որ մարզադաշտում է անցկացվելու հանդիպումը, սակայն ավելի վաղ հաղորդվում էր, որ այն նվիրվելու է Դիեգո Արմանդո Մարադոնայի հիշատակին, ով մահացել է 2020 թ. նոյեմբրին։

Նշենք, որ Եվրոպայի և Հարավային Ամերիկայի չեմպիոններն արդեն երկու անգամ նմանատիպ հանդիպում անցկացրել են։ 1985 թ. Ֆրանսիայի հավաքականը 2:0 հաշվով հաղթել է Ուրուգվային, իսկ 1993-ին Արգենտինան 11-մետրանոցներով` Դանիային։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023