Իտալիան ու Արգենտինան, հնարավոր է, յուրահատուկ սուպերգավաթ խաղարկեն

Իտալիան ու Արգենտինան, հնարավոր է, յուրահատուկ սուպերգավաթ խաղարկեն

13/07/2021 - 10:42

Հարավային Ամերիկայի ֆուտբոլային միությունը` ԿՈՆՄԵԲՈԼԸ, յուրահատուկ գաղափարով է հանդես եկել։

Բանն այն է` քանի որ Կոնֆեդերացիաների գավաթն այլևս չի խաղարկվելու, ԿՈՆՄԵԲՈԼ-ն Արգենտինայի և Իտալիայի հավաքականներին առաջարկել է յուրահատուկ սուպերգավաթ խաղարկել։

«ԿՈՆՄԵԲՈԼ-ն ՈՒԵՖԱ-ին առաջարկում է մեկ հանդիպումից բաղկացած սուպերգավաթ անցկացնել Իտալիայի ու Արգենտինայի հավաքականների միջև։ Այդ գաղափարն առաջացել է այն պատճառով, որ Կոնֆեդերացիաների գավաթն այլևս գոյություն չունի։

Քիչ հավանական է, որ 2021 թ. հնարավոր կլինի այդպիսի հանդիպում անցկացնել, սակայն հացառված չէ, որ այն 2022 թ. տեղի կունենա»,- Twitter-ի միկրոբլոգում գրել է հայտնի լրագրող Լուիս Մազարիեգոսը։

Հատկանշական է, որ Կոնֆեդերացիաների գավաթը խաղարկվում էր յուրաքանչյուր 4 տարին մեկ` հիմնականում աշխարհի առաջնություններից 1 տարի առաջ, իսկ մրցաշարը կայանում էր Մունդիալն ընդունող երկրում։ ՖԻՖԱ-ն 2019 թվականին հայտարարեց, որ մրցաշարն այլևս չի խաղարկվելու։

Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին Արգենտինան դարձավ Կոպա Ամերիկայի, իսկ Իտալիան` Եվրոպայի չեմպիոն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023