Պաշտոնական. Դանի Ալվեսը վերադարձավ Բարսելոնա

Պաշտոնական. Դանի Ալվեսը վերադարձավ Բարսելոնա

13/11/2021 - 00:21

Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, ակուկբը վերջնական համաձայնության է հասել բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսի հետ։

38-ամյա պաշտպանը կատալոնական ակումբի հետ պայմանագիրը կնքելու է մինչև 2022 թ. հունիսի 30-ը։

Ըստ իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների` վետարան պաշտպանի ու «Բարսելոնայի» միջև կնքվելիք պայմանագրում լինելու է նաև մեկ տարով երկարաձգելու կետ։

Ալվեսը «Բարսելոնայի» մարզումներին կմիանա արդեն հաջորդ շաբաթվա ընթացքում, սակայն տրանսֆերը պաշտոնապես կհաստատվի միայն 2022 թ. հունվարի 1-ին, ինչից հետո էլ նա կկարողանա մասնակցել հանդիպումբերին։

Այսպիսով, Դանի Ալվեսը 5 տարի անց վերադարձավ «Բարսելոնա», որի կազմում հանդես է եկել 2008-2016 թթ.։

Ալվեսը «բլաուգրանասի» մարզաշապիկով անցկացրել 391 հանդիպում` դանռնալով 21 գոլի և 101 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023