Պաշտոնական. Գրիզմանը դարձավ Ատլետիկոյի լիիրավ ֆուտբոլիստ

Պաշտոնական. Գրիզմանը դարձավ Ատլետիկոյի լիիրավ ֆուտբոլիստ

11/10/2022 - 10:17

Ինչպես տեղեկացնում է «Ատլետիկո Մադրիդի» պաշտոնական կայքը, ակումբը «Բարսելոնայից» գնել է Անտուան Գրիզմանի ամբողջական տրանսֆերային իրավունքները։

Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է 4 տարով, որն ուժի մեջ կլինի մինչև 2026 թ. հունիսի 30-ը։

«Հնդկացիները» ֆրանսիացի հարձակվողի դիմաց «բլաուգրանային» վճարել են 20 մլն եվրո։

Հիշեցնենք, որ Անտուան Գրիզմանն «Ատլետիկոյի» կազմում հանդես է եկել 2014-19 թթ., ինչից հետո 120 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Բարսելոնա»։

Այդուհանդերձ, 2021 թ. օգոստոսի վարձավճարով վերադարձավ մադրիդյան ակումբ, որի կազմում մինչ օրս անցկացրել է 304 հանդիպում` դառնալով 144 գոլի և 59 գոլային փոխանցման հեղինակ։

Ինչ վերաբերում է 31-ամյա ֆուտբոլիստի «Բարսելոնայում» ունեցած մրցելույթներին, ապա վերջինս կատալոնական ակումբի մարզաշապիկով դաշտ է դուրս եկել 102 անգամ` դառնալով 35 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023