Պաշտոնական. Բրազիլիայի հավաքականը գլխավոր մարզչի ժ/պ նշանակեց

Պաշտոնական. Բրազիլիայի հավաքականը գլխավոր մարզչի ժ/պ նշանակեց

15/02/2023 - 19:12

Ինչպես տեղեկացնում է Բրազիլայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի պաշտոնական կայքը, «պենտակամպիոնների» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ռամոն Մենեզեսը։

50-ամյա մասնագետը Բրազիլիայի հավաքականի խաղը ղեկավարելու է մարտի 25-ին Մարոկկոյի դեմ կայանալիք ընկերական հանդիպմանը։

Նշենք, որ Մենեզեսը 2022 թ. մարտից մարզում է Բրազիլիայի Մ-20 հավաքականը, որի ղեկին վերջերս դարձավ Կոպ Ամերիկայի երիտասարդական մրցաշարի չեմպիոն։

Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի ավարտից հետո Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը թափուր է. այն 2016 թ. մարզում էր Տիտեն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023