Պաշտոնական. Ալդերվեյրելդը նոր ակումբ ունի

Պաշտոնական. Ալդերվեյրելդը նոր ակումբ ունի

27/07/2021 - 17:40

Ինչպես տեղեկացնում է Քաթարը ներկայացնող «Ալ Դուհայիլի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Տոտենհեմի» կենտրոնական պաշտպան Տոբի Ալդերվեյրելդին։

Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2024 թ. հունիսի 30-ը, իսկ «Ալ Դուհայիլը» 32-ամյա ֆուտբոլիստի դիմաց վճարել է 13 մլն եվրո։

Հիշեցնենք, որ բելգիացի ֆուտբոլիստը «խթանների» գույները պաշտպանում էր 2015 թ. հուլիսից և ակումբի կազմում անցկացրել է 236 հանդիպում` դառնալով 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023