Պաշտոնական․ Սիթին ամառային առաջին տրանսֆերն իրականացրեց

Պաշտոնական․ Սիթին ամառային առաջին տրանսֆերն իրականացրեց

04/08/2020 - 23:35

Ինչպես տեղեկացնում է «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը, ակումբը ավարտին հասցրեց «Վալենսիայի» վինգեր 20-ամյա վինգեր Ֆերրան Տորեսի տրանսֆերը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև կնքվել է 5 տարվա պայմանագիր։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ իսպանացի կիսապաշտպանի տրանսֆերի դիմաց «քաղաքաբնակները» վճարել են 27 մլն եվրո։

Ավարտված մրցաշրջանում Տորեսը «Վալենսիայի» կազմում մասնակցել է 44 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023