Չեմպիոնների լիգա․ 3-րդ տուրի երկրորդ խաղային օրվա տեսություն ?

Չեմպիոնների լիգա․ 3-րդ տուրի երկրորդ խաղային օրվա տեսություն ?

24/10/2019 - 11:51

Օքսը կարծես թե հին մարզավիճակին է հետ գալիս, Մերտենսը շրջանցում է Մարդոնային գոլերի քանակով, երիտասարդ Հոլանդը կրկին փայլուիմ է, Մեսսին հերթական անգամ ռեկորդներ է խփում, Ինտերը, Չելսին ու Լայպցիգը կարևորագույն հաղթանակներ են տանում․ այն ամենն ինչ կարելի է իմանալ երեկվա Չեմպիոնների լիգայի խաղերի մասին։

E Խմբում 2 խաղում միասին խփվեց 10 գնդակ։ «Նապոլին» հյուրընկալվելով «Զալցբուրգին»՝ տարավ դժվարին հաղթանակ՝ 2։3 հաշվով։ «Նապոլիի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Դրիս Մերտեսն․ այդ գոլրի շնորհիվ 32-ամյա բելգիացին գոլերի քանակով շրջանցեց լեգենդար Դիեգո Մարադոնային․ այժմ նա 116 գնդակով զիջում է միայն Մարեկ Համշիկին, ով դարձել է 121 գոլի հեղինակ։

Իսկ «Զալցբուրգի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Էրլինգ Հոլանդն։ Սա 3 խաղերում Հոլանդի 6-րդ գնդակն էր, ինչը ռեկորդ է ՉԼ դեբյուտի համար։

«Լիվերն» էլ հյուրընակվելիս վստահ հաղթանակ տարավ բելգիական «Գենկի» նկատմամբ։ Հյուրերի կազմում հիանալի հանդիպում անցկացրեց Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենն, ով դարձավ դուբլի հեղինակ։ Հատկապես անզուգական ստացվեց նրա երկրորդ գնդակը․

Մյուս երկու երկու գնդակները գրանցվեցին Մանեի և Սալահի անունների դիմաց։

Այս հաղթանակներից հետո «Նապոլին» և «Լիվերպուլը» վաստակեցին 7 և 6 միավոր համապատասխանաբար, «Զալցբուրգն» ունի 3, իսկ «Գենկը»՝ 1 միավոր։

F խմբի կենտրոնական հանդիպման շրջանակներում Միլանի «Ինտերը» գերկարևոր հաղթանակ տարավ «Բորուսիա Դորտմունդի» նկատմամբ։ Հանդիպումն ավարտվեց 2։0 հաշվով։ Գոլերի հեղինակներ դարձան Լաուտարո Մարտինեսն ու Անտոնիո Կանդրևան։

Իսկ «Բարսան», հյուրընկալվելով Պրահայի «Սլավիային», ինչպես և սպասվում էր, ուժերը խնայելով, տարավ հաղթանակ՝ 1։2 հաշվով։ Կատալոնացիներից գոլի հեղինակ դարձավ Լեո Մեսսին , իսկ Պիտեր Օլայնիկան դարձավ ինքնագոլի հեղինակ։ «Սլավիայից» միակ գնդակը հեղինակեց Յան Բորիլը։

«Բարսան» 7 միավորով ամրապնդվեց 1-ին հորիզոնականում, «Ինտերն» ու «Բորուսիան» 4 -ական միավորով կիսում են 2-3-րդ հորիզոնականներն, իսկ «Սլավիան» 1 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

G խմբում իրավիճակը լրիվ սրվեց. «Լայպցիգը» կամային հաղթանակ տարավ «Զենիթի» նկատմամբ։ Հանդիպումն ավարտվեց 2։1 հաշվով։ «Լայպցիգի կազմում» հաղթական գնդակը հեղինակեց Մարսել Զաբիտցերը՝ դառնալով բավականին գեղեցիկ գոլի հեղինակ։

Իսկ «Բենֆիկան» նույն հաշվով հաղթեց «Լիոնին։

Այս խմբում «Լայպցիգն» ունի 6 միավոր, «Զենիթն» ու «Լիոնը» 4-ական միավոր, իսկ «Բենֆիկան»՝ 3։

H խմբի շրջանակներում «Այաքսն» Ամստերդամում ընդունել էր «Չելսիին»։ Հանդիպումն ընթացավ հավասար պայքարում, սակայն «Չելսիին» խաղավարտից 4 րոպե առաջ հաջողցեց կորզել նվազագույն հաշվով հաղթանակ։ Գոլի հեղինակ դարձավ Միշի Բաթշուային։

Խմբի հետնապահներ «Լիլն» ու «Վալենսիան» չկարողացան պարզել հաղթողին։ Հանդիպման 63-րդ րոպեին հաշիվը բացեց Դենիս Չերիշևն, իսկ մրցավարի կողմից ավելացված 5-րդ րոպեին տանտերերի համար 1 միավոր փրկեց Նանիտամո Իկոնեն։

«Չելսին» այս հաղթանակի շնորհիվ 6 միավորով հավասարվեց «Այաքսին», իսկ «Վալենսիան» ու «Լիլը» համապատսխանաբար վաստակեցին 4 և 1 միավոր։

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023