Ուելսը դեռ պայքարի մեջ է․ Ադրբեջան 0։2 Ուելս?

Ուելսը դեռ պայքարի մեջ է․ Ադրբեջան 0։2 Ուելս?

17/11/2019 - 00:47

Եվրո-2020-ի որակավորման փուլում Ռայան Գիգզի գլխավորած Ուելսի հավաքականը հյուրընկալվել էր Ադրբեջանի հավաքականին և կարողացավ հաղթել 2։0 հաշվով։

Հյուրերի կազմում գոլերը հեղինակեցին Քիֆեր Մուրը և Հարրի Վիլսոնը։

Ուելսի հավաքականն այս հաղթանակով դեռևս մնում է պայքարում։ Այս հաղթանակից հետո E խմբում իրավիճակը սրվեց։ Առաջատար Խորվաթիան ունի 14 միավոր, Հունգարիան՝ 12 միավոր, Ուելսը՝ 11, իսկ Սլովակիան՝10 միավոր։

Վերջին տուրում Ուելսի հավաքականը կմրցի Հունգարիայի հավաքականի դեմ, Սլովակիան սեփական հարկի տակ՝ Ադրբեջանի, իսկ Խորվաթիայի հավաքականը իր վերջին հանդիպումն անցկանցւոմ է այսօր՝ սեփական հարկի տակ մրցելով Սլովակիայի հավաքականի դեմ։ Նշենք, որ առաջին խաղակեսից հետո Սլովակիան հաղթում է 0։1 հաշվով։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023