Ֆուտզալ․ Հայաստանի հավաքականը չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ Ռուսաստանի ընտրանուն🎥

Ֆուտզալ․ Հայաստանի հավաքականը չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ Ռուսաստանի ընտրանուն🎥

29/01/2021 - 21:31

Հայաստանի ֆուտզալի հավաքականը սկսեց պայքարը 2022 թվականի Նիդեռլանդներում կայանալիք Եվրոպայի առաջնության որակավորման խմբային փուլում, որտեղ ընդգրկված է 2-րդ խմբում։

Մեկնարկային խաղում Ռուբեն Նազարեթյանի սաները մրցեցին գերհզոր Ռուսաստանի ընտրանու դեմ և չկարողացան լուրջ դիմադրություն ցույց տալ մրցակցին։ Ցավոք, մեր ընտրանին պարտվեց 0։6 հաշվով։

Տանտերերի կազմից երկու անգամ աչքի ընկավ Դանիլ Դավիդովը, մեկական անգամ էլ՝ Նիկոլայ Շիստերովը, Իվան Չիշկալան, Ռոբինիոն և Ռուսլան Կուձիևը։

Մեր հավաքականն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի փետրվարի 3-ին Երևանում՝ Ֆրանսիայի հավաքականի դեմ։

2-րդ խմբում ընդգրկված է նաև Վրաստանի հավաքականը, որը փետրվարի 2-ին Թբիլիսիում կընդունի Ռուսաստանի հավաքականին։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023