Ո՞ր ակումբներն ու առաջնություններն են ամենաշատն «օգտագործում» Մ-21 տարեկան ֆուտբոլիստների

Ո՞ր ակումբներն ու առաջնություններն են ամենաշատն «օգտագործում» Մ-21 տարեկան ֆուտբոլիստների

05/05/2020 - 13:09

CIES Football Observatory  հետազոտական ընկերությունը դասարակարգել է այն ակումբներին, որոնք ամենաշատն են խաժամանակ տրամադրում Մ-21 տարեկան ֆուտբոլիստների։

Ողջ աշխարհում ամենաշատը երիտասարդներին խաղաժամանակ է տրամադրում Նոր Զելանդիան ներկայացնող «Վելինգտոն Ֆենիքսի» պահեստային թիմը (93,3%): Երկրորդը Սինգապուրը ներկայացնող «Յանգ Լայոնսն» է, որի կազմի 81,1 %-ը 21 տարեկանից երիատասարդ են, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Դուբլինի քոլեջը ներկայացնող ակումբը`78% արդյունքով։

Եվրոպական թոփ-5 առաջնությունների շրջանակում լավագույն արդյունքն ունեն «Լիլը» (32,1%), «Նորվիչը» (24,2%), «Բորուսիա Դորտմունդը» (22,3%), «Ջենոան» (19,2%) և «Ռեալը» (13,1%)։ Նշենք, որ այս ակումբներն առաջատար են իրենց երկրների առաջնություններում։

Եվրոպական թոփ առաջնություններից ակումբներ կան, որոնք ընդհանրապես չեն «օգագործում» Մ-21 տարեկան ֆուտբոլիստների։ Այդ ակուբմներն են «Քրիստալ Փելեսը», «Շեֆիլդ Յունայթեդը», «Lևանտեն», «Ունիոն Բեռլինը»։

Հայկական ակումբներից ամենաշատը մինչև 21 տարեկան ֆուտբոլիստներին խաժաակ տրամադրում է «Երևանը», որի կազմի 43,5 %-ը երիտասարդներ են։ Վանաձորյան ակումբին հաջորդում են։ Երևանյան ակումբին հաջորդում են «Լոռին» (28%), «Արարատը» (20,6%), «Նոան» (14,4%), «Փյունիկը» (13,2%), «Շիրակը» (8,7%), «Արարատ-Արմենիան» (8,4%), «Գանձասար-Կապանը» (7,8%), «Ուրարտուն» (5,1%), «Ալաշկերտը» (0,4%):

Ամենաշատ երիտասարդներին խաղաժաման տրամադրվում է Սլովակիայի բարձրագույն առաջնությունում (29%), սլովակներին հաջորդում է Նոր Զելանդիայի առաջնությունը (28,8%), Իռլանդիայի առաջնությունը (28,8%), Էստոնիայի առաջնությունը (28,6%), Լատվիայի առաջնությունը (28,6%)  և հոլանդական Էրեդիվիզիան (27,9%)։ Աեմենաքիչը Մ-21 տարեկան ֆուտբոլիստներին խաղաժամանակ տրամադրվում է Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի առաջնություններում, որոնք գրանցել են 3,7 % արդյունքը։

Եվրոպական թոփ-5 առաջնություններն ունեն հետևյալ ցուցանիշները․ Լիգա 1 (15%), Բունդեսլիգա (9,8%), Պրեմիեր լիգա (8,5%), Ա սերիա  (7,7%), Լա լիգա (7%)։ Նշենք, որ Հայաստանի բարձրագույն առաջնության ցուցանիշը 14,8 % է։

# , , , , , , , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023