Շոտլանդիան ընդհատեց Դանիայի տպավորիչ հաղթարշավը🎥

Շոտլանդիան ընդհատեց Դանիայի տպավորիչ հաղթարշավը🎥

16/11/2021 - 10:28

Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորկան փուլի վերջին` 10-րդ տուրում Շոտլանդիայի հավաքականը F խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց Դանիայի ընտրանու դեմ։

Հիմնականում հավասար պայաքարում ընթացած խաղում շոտլանդացիները հաղթեցին 2:0 հաշվով։

Տանտերերի կազմից մեկական անգամ աչքի ընկան համապատասխանաբար Ջոն Սուտարն ու Չե Ադամսը։

Այսպիսով, շոտլանդացիներն ընդհատեցին Դանիայի տպավորիչ հաղթարշավն ընթացիկ որակավորման փուլում, որը բաղկացած էր 9 խաղից։

Այս խմբում կայացել է ևս երկու հանդիպում.

Ավստրիա 4:1 Մոլդովա

Իսրայել 3:2 Ֆարերյան Կղզիներ

F խմումբը վերջին տուրից հետո ստացավ հետևյալ տեսքը.

  1. Դանիա – 27 միավոր
  2. Շոտլանդիա – 23 միավոր
  3. Իսրայել – 16 միավոր
  4. Ավստրիա – 16 միավոր
  5. Ֆարերյան Կղզիներ – 4 միավոր
  6. Մոլդովա – 1 միավոր

Հավելենք, որ այս խմբից Դանիայի հավաքականը նվաճեց աշխարհի առաջնության խմբային փուլի ուղեգիր, իսկ Շոտլանդիան` որակավորման փլեյ-օֆֆ փուլին մասնակցելու իրավունք։

Նշենք, որ այս խմբից որակավորկան փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր նվաճեց նաև Ավստրիայի հավաքականը` Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության շնորհիվ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023