Շերիֆն արդեն ապահովել է իր` հաջորդ 4 տարիների բյուջեն

Շերիֆն արդեն ապահովել է իր` հաջորդ 4 տարիների բյուջեն

29/09/2021 - 15:25

Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրում մոլդովական «Շերիֆը» D խմբի շրջանակում գերխոշոր անակնկալ մատուցեց` հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթելով «Ռեալ Մադրիդին»։

Մոլդովական ակումբը տպավորում է ոչ միայն իր ցուցադրած խաղով, այլև գրանցած ֆինանսական ցուցանիշներով։

Ինչպես տեղեկացնում է Telegram-ի «Кошелек» ալիքը, «Շերիֆի» տարեկան բյուջեն կազմում է 5-8 մլն եվրո, սակայն ընթացիկ եվրագավաթային տարվա շրջանակում գրանցած հաջողությունների շնորհիվ` ակումբն աշխատել է արդեն 22 մլն եվրո, որից միայն 2.8 մլն եվրոն գոյացել է «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ։

Այդ գումարի մեջ չի մտնում հեռուստատեսային իրավունքների և հանդիպումների ժամանակ տոմսերի վաճառքից ստացված եկամուտը։

Այսպիսով, կարելի է փաստել, որ Տիրասպոլը ներկայացնող ակումբը հաջող եվրագավաթային տարվա շնորհիվ` ապահովել է իր` հաջորդ 4 տարիների բյուջեն։

Հիշեցնենք, որ «Շերիֆն» իր պատմության մեջ առաջին անգամ է մասնակցում Չեմպիոնների լիգայի խմբային փուլին։

Յուրի Վերնիդուբի սաները, կայացած երկու տուրերից հետո, վաստակել են 6 միավոր և գլխավորում են D խմբի մրցաշարային աղյուսակը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023