Նեյմարը վերսկսել է մարզումները

Նեյմարը վերսկսել է մարզումները

15/07/2019 - 15:56

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը ժամանել է ակումբի մարզաբազա:

Ինչպես հայտնում է L’Equipe-ը, բրազիլացին առավոտյան ժամանել է ակումբի բազա, որպեսզի սկսի թիմի հետ մարզվել:

Այսօր կկայանա հանդիպում ֆուտբոլիստի և ակումբի սպորտային գծով տնօրեն Լեոնարդոյի միջև, կքննարկվի ֆուտբոլիստի բացակայելու հարցը:

Հուլիսի 8-ին փարիզյան ակումբը հայտարարել էր, որ բրազիլացին չի ներկայացել մարզումներին և նրան զրկել էր էթիկայի համար տրվող պարգևավճարից: Նեյմարի հայրը հայտարարել էր, որ որդու արձակուրդի ավարտին դեռ մեկ շաբաթ կա:

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023