Նապոլին ֆանտաստիկ խաղով ջախջախեց Ռոմային🎥

Նապոլին ֆանտաստիկ խաղով ջախջախեց Ռոմային🎥

30/11/2020 - 01:46

Իտալական Ա սերիայի 9-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Նապոլին» սեփական հարկի տակ մրցեց «Ռոմայի» դեմ։

Հանդիպման մեծ մասում Ջենարո Գատուզոյի սաները ունեին առավելություն և 4։0 հաշվով գեղեցիկ հաղթանակ տարան հռոմեական ակումբի նկատմամբ։

Խաղի հաշիվը 31-րդ րոպեին բացեց «Նապոլիի» ավագ Լորենցո Ինսինյեն, ով տուգանային հարվածի իրացումից հետո դարձավ տպավորիչ գոլի հեղինակ։

Երկրորդ խաղակեսում նեապոլիտանական ակումբն իր առավելությունն էլ ավելի մեծացրեց՝ ևս երեք անգամ գրավելով Անտոնիո Միրանտեի պաշտանած դարպասը․ գոլերի հեղինակներ դարձան Ֆաբիան Ռուիսը, Դրիս Մերտենսը և Մատեո Պոլիտանոն։

Այս հաղթանակից հետո «Նապոլին» վաստակեց 17 միավոր և բարձրացավ 5-րդ հորիզոնական։ «Ռոման» նույնքան միավորով 6-րդն է։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023