Կլոպ. Զարմացած չեմ. Լեոն համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ է

Կլոպ. Զարմացած չեմ. Լեոն համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ է

02/05/2019 - 11:29

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում «Բարսելոնայից» կրած պարտությունը (0:3):

«Ֆուտբոլն այդպիսին է…: Հարցը գոլերի մեջ է. նրանք խփեցին 3-ը, իսկ մենք՝ ոչ մի գոլ:

Շատ լավ էինք խաղում, տղաները գերազանց հանդիպում անցկացրին, բայց «Բարսելոնային» հերիք է ունենալ մի քանի գոլային պահեր: Ինձ դուր եկավ խաղը, բայց արդյունքը…:

Սա ֆուտբոլ է: Ծանր արդյունք է, բայց մենք ընդունում ենք այն:

Ինչ վերաբերում է Լեոյին, ապա ես զարմացած չեմ: Նա համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ է»,- Կլոպի խոսքերն է մեջբերում BBC-ն:

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023