Յուվենտուսը գոլառատ պայքարում հաղթեց Ռեալին 🎥

Յուվենտուսը գոլառատ պայքարում հաղթեց Ռեալին 🎥

03/08/2023 - 10:42

«Յուվենտուսն» ու «Ռեալ Մադրիդը» ԱՄՆ Օրլանդո քաղաքի «Ցիտրուս Բոուլ» մարզադաշտում միմյանց միջև ընկերական հանդիպում անցկացրին։

Նշենք, որ հանդիպումն անցավ բավական համառ և գոլառատ պայքարում, որն ավարտվեց «բյանկոներիների» հաղթանակով` 3:1 հաշվով։

Թուրինյան ակումբի գոլերը խփեցին Մոյզե Կենը, Թիմոթի Վեան ու Դուշան Վլահովիչը, իսկ «արքայական» ակումբի կազմից աչքի ընկավ Վինիսիուսը։

Նշենք, որ այս հանդիպումը երկու ակումբներն էլ ավարտեցին իրենց ամերիկյան շրջագայությունը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023