Լյով․ «Իմ մարզչական կարիերան չի ավարտվում․ ես սիրում եմ ամենօրյա աշխատանքը»

Լյով․ «Իմ մարզչական կարիերան չի ավարտվում․ ես սիրում եմ ամենօրյա աշխատանքը»

10/03/2021 - 19:52

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոաքիմ Լյովը մեկնաբանել է իր որոշումը Եվրո-2020-ից հետո լքել հավաքականը․

«Ես լիովին մոտիվացված եմ և անհամբերությամբ սպասում եմ միջազգային հանդիպումներին, որոնք կկայանան մարտին, ինչպես նաև՝ Եվրոպայի առաջնությանը։

Հեռանալով հավաքականից՝ իմ մարզչական կարիերան չի ավարտվում, քանի որ ես սիրում եմ ամենօրյա աշխատանքը խաղադաշտում ֆուտբոլիստների հետ, ինչպես նաև՝ անհատական մարզումները։

Ամեն ինչ կանեմ, որպեսզի երջանկացնեմ մեր երկրպագուներին և հասնեմ հաջողության Եվրոյի ժամանակ։ Ես գիտեմ, որ դա է ուզում ամբողջ թիմը»,- 61-ամյա մասնագետի խոսքերն է մեջբերում Sport1-ը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ըստ Bild պարբերականի՝ «Բավարիայի» ներկայիս գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը համարվում Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչի հիմնական թեկնածուն, այն բանից հետո, երբ ներկայիս մարզիչ Յոաքիմ Լյովը կլքի պաշտոնը։

Հիշեցնենք, որ Լյովն ինքն է խնդրել, որպեսզի պայմանագիրը ժամկետից շուտ խզվի։ Ըստ գործող պայմանագրի՝ Լյովը պետք է «բունդեսմանշաֆթի» ղեկին մնար մինչև մունդիալ-2022-ի ավարտը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023