Յուվենտուսն իր սանին վերադարձնելու համար պատրաստ է խոշոր փոխանակում առաջարկել Էվերտոնին

Յուվենտուսն իր սանին վերադարձնելու համար պատրաստ է խոշոր փոխանակում առաջարկել Էվերտոնին

24/03/2021 - 00:59

«Յուվենտուսը» ցանկանում է վերադարձնել իր սան Մոյզե Քինին , ով ներկա պահին վարձավճարով հանդես է գալիս ՊՍԺ-ի կազմում։ Նրա տրանսֆերային իրավունքները պատկանում են «Էվերտոնին»։

Ինչպես տեղեկացնում է TuttоJuve-ն, թուրինյան ակումբը պատրաստվում է Քինին պայմանագիր առաջարկել այն դեպքում, եթե «բյանկոներիների» շարքերը լքի Կրիշտիանու Ռոնալդուն, սակայն «Յուվենտուսին» 21-ամյա իտալացի հարձակվողի տրանսֆերի կայացումը հեշտ չի տրվելու, այդ պատճառով էլ ակումբի ղեկավարությունը մտադիր է գործարքում ներառել նաև Արոն Ռեմզիին ու Դուգլաս Կոստային՝ առաջարկելով փոխանակում «Էվերտոնին»։

Հիշեցնենք, որ Մոյզե Քինը «Յուվենտուսի» սան է, որի համակարգում հանդես է եկել դեռևս 2011 թվականից սկսած։ Նա «ծեր սինյորայի» գլխավոր թիմում իր նորամուտը նշել է 2016 թվականի նոյեմբերի 19-ին՝ իտալական Ա սերիայի 2016/17 մրցաշրջանի 13-րդ տուրի՝ «Պեսկարայի» դեմ հանդիպմանը՝ 84-րդ րոպեին դուրս գալով փոխարինման։

Ընդհանուր առմամբ, Քինը «Յուվենտուսի» գլխավոր թիմի կազմում անցկացրել է 21 հանդիպում դառնալով 8 գոլի հեղինակ։

21-ամյա հարձակվողը 2019 թվականի ամռանը 27․5 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Էվերտոն», սակայն անցկացրած 37 խաղում դարձավ ընդամենը 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Ընթացիկ մրցաշրջանից առաջ ֆուտբոլիստին վարձակալեց ՊՍԺ-ն, որի կազմում մինչ այս պահը նա մասնակցել է 33 հանդիպման՝ դառնալով 17 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Հատկանշական է, որ կողմերի միջև կնքված վարձակալական պայմանագրում չկա կետ, ըստ որի, փարիզյան ակումբը կունենար խաղացողին գնելու անմիջական կամ պարտադիր իրավունք։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023