Միլանը փայլում է` խոշոր հաշվով հաղթելով Ռենին 🎥

Միլանը փայլում է` խոշոր հաշվով հաղթելով Ռենին 🎥

16/02/2024 - 10:39

Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղում «Միլանը» «Սան Սիրո» մարզադաշտում մրցեց Լիգա 1-ը ներկայացնող «Ռենի» դեմ։

Հանդիպման ընթացքում «ռոսոներիներն» ունեին խաղային լուրջ առավելություն` մրցակցին հաղթելով խոշոր` 3:0 հաշվով։

Ստեֆանո Պիոլիի թիմից դուբլի հեղինակ դարձավ Ռուբեն Լոֆթուս-Չիկը, մեկ գոլ էլ խփեց Ռաֆայել Լեաուն։

Հավելենք, որ դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 22-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023