Մեսսի․ «Տիագոյի հետ քննարկում ենք տարբեր  ֆուտբոլային թեմաներ»

Մեսսի․ «Տիագոյի հետ քննարկում ենք տարբեր ֆուտբոլային թեմաներ»

21/02/2020 - 18:28

«Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսին պատմել է, թե որ խաղացողների մասին է զրուցում որդու՝ Տիագոյի հետ․

«Տիագոյի հետ քննարկում ենք տարբեր ֆուտբոլային թեմաներ, սակայն ամենից առաջ նա հաճախ հարցեր է տալիս մի շարք խաղացողների մասին։ Նա ունի իր սիրելի ֆուտբոլիստներին ․ նրան շատ է դուր գալիս ֆուտբոլը։ Տիագոն հաճախ է հարցնում Լուիս Սուարեսի մասին, ում հետ ես մտերմիկ հարաբերություններ ունեմ, Գրիզմանի մասին։ Հաճախ է խոսում Արթուրթ Վիդալի սանրվածքի մասին։ Այն պահից, ինչ նա տեսել է Վիդալին, նրան հետաքրքրել է չիլիացի խաղացողի սանրվածքը։

Ինչ վերաբերվում է այն խաղացողներին, որոնք հանդես չեն գալիս «Բարսելոնայի» կազմում, ապա մենք քննարկում ենք Կիլիան Մբապեին, Կրիշտիանու Ռոնալդուին, Նեյմարին։ Ընդհանուր առմամբ՝ Տիագոն տեղյակ է շատերից»,- արգենտինացու խոսքերը մեջբերում է Daily Star-ը։

Հիշեցնենք, որ Տիագոն Լեո Մեսսիի ավագ որդին է։ 32-ամյա արգենտինացին ունի ևս երկու որդի՝ Մատեոն և Չիրոն։

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023