Մեսսի․ «Ընտանիքիս բոլոր անդամները լաց եղան, երբ ասեցի, որ պետք է հեռանամ Բարսայից»

Մեսսի․ «Ընտանիքիս բոլոր անդամները լաց եղան, երբ ասեցի, որ պետք է հեռանամ Բարսայից»

05/09/2020 - 11:35

«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լեո Մեսսին երեկ պաշտոնապես հայտարարեց, որ հաջորդ մրցաշրջանում շարունակելու է հանդես գալ կատալոնական ակումբի կազմում։ Արգենտինացի ֆուտբոլիստը պատմել է, թե ինչպես են իր ընտանիքի անդամներն արձագանքել «Բարսելոնայից» հավանական հեռանալու լուրին․

«Դա իսկական դրամա էր։ Ընտանիքիս բոլոր անդամները լաց էին լինում, երեխաներս չէին ցանկանում հեռանալ Բարսելոնայից՝ փոխելով նաև դպրոցը։

Մատեոն դեռևս փոքր է․ նա դեռևս չի հասկանում, թե ինչ է նշանակում հեռանալ այլ վայր և այնտեղ ապրել մի քանի տարի։ Տիագոն ավելի շատ բան է հասկանում։ Նա որոշ բաներ լսել էր հեռուստացույցով, ինչ-որ բաներ էր իմացել և սկսել էր հարցեր տալ, սակայն նա ոչինչ չէր ցանկանում լսել հեռանալու, նոր դպրոցի կամ էլ նոր ընկերների մասին։ Նա միշտ ասում էր․ «Եկե՛ք չհեռանանք»։

Այս ընթացքում բոլորիս համար դժվար էր։ Կինս ինձ մշտապես աջակցել է։

Ես ցանկանում եմ հանդես գալ բարձր մակարդակով, նվաճեմ տիտղոսներ, խաղամ Չեմպիոնների լիգայում։ Կարող ես և՛ պարտվել, և՛ հաղթել, սակայն պետք է պայքարել։

Ես կարծում էի և մենք վստահ էինք, որ ես ազատ եմ իմ որոշումների հարցում և կարող եմ հեռանալ ակումբից։ Ակումբի նախագահն ինձ միշտ ասում էր, որ ես մրցաշրջանի ավարտից հետո ես ինքս կարող եմ որոշել հեռանում եմ, թե մնում եմ։

Այժմ նրանք կախվում են այն բանից, որ ես նրանց իմ հեռանալու մասին տեղյակ չեմ պահել նախքան հունիսի 10-ը, սակայն հունիսին մենք դեռևս առաջնության հանդիպումներն էինք անցկացնում, քանի որ այդ գրողի տարած համաճարակը խառնեց օրացույցը։

Նախագահն ինձ ասաց, որ միակ ելքը, որի միջոցով կարող եմ հեռանալ այն է, որ պետք է վճարեի 700 մլն եվրո հրաժագինը։ Այդ պատճառով էլ շարունակելու եմ ելույթներս ակումբում։

Ես ընդդեմ «Բարսայի» երբեք չեմ դատական գործընթաց չեմ սկսի, քանի որ սիրում եմ այս ակումբը, որն ինձ ամեն ինչ տվել է։ «Բարսելոնան» իմ կյանքի ակումբն է։

Ամեն դեպքում, որոշում կայացնելը դժվար էր»,- նշել է Մեսսին, ում խոսքերը փոխանցում է Goal.com-ը։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023