Մեսսին չի ներկայացել ակումբի մարզաբազա

Մեսսին չի ներկայացել ակումբի մարզաբազա

30/08/2020 - 13:36

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր՝ օգոստոսի 30-ին, «Բարսելոնայի» ֆուտբոլիստները պետք է մեկնեն ակումբի մարզաբազա, որտեղ պետք է անցնեն ծրագրային բուժննումը, հանձնեն ՊՇՌ թեստ և վերսկսեն մարզումները։

Օգոստոսի 29-ին Լեո Մեսսին ակուբին տեղյակ է պահել, որ չի միանալու ակումբի մարզումներին և մուժզննվամնը։ Ինչպես և սպասվում էր, արգենտինացի ֆուտբոլիստը այսօր չի ներկայացել ակումբի մարզաբազա ։ Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, ակումբի ֆուտբոլիստների թեստավորման գործընթացը նախատեսված է Բարսելոնայի ժամանակով 8։00-12։00-ին։ 33-ամյա ֆուտբոլիստը պետք է մարզաբազա մեկներ ժամը 10։15, սակայն, նա այդպես էլ չի ժամանել։

Հաղորդվում է, որ ակումբի ևս մեկ ֆուտբոլիստ՝ Լուիս Սուարեսը, ով նույնպես, հնարավոր է, լքի ակումբը, ներկայացել մարզաբազա, քանի որ չի ցանկանում որևէ խնդիր ունենալ ակումբի հետ և պատրաստվում է մասնակցել բոլոր մարզումներին, քանի դեռ գործող պայմանագիր ունի ակումբի հետ։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023