Մեսսին խոսել է  Ատլետիկոյի Լիվերպուլի նկատմամբ տարած հաղթանակի մասին

Մեսսին խոսել է Ատլետիկոյի Լիվերպուլի նկատմամբ տարած հաղթանակի մասին

20/02/2020 - 14:59

Կատալոնական «Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսին զարմացած չէ, որ «Ատլետիկոն» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ առաջին խաղում հաղթել է «Լիվերպուլին»։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում մադրիդյան ակումբը Սաուլի խփած միակ գնդակի շնորհիվ հաղթեց նվազագույն հաշվով։

«Ոչ՛, ես միանշանակ զարմացած չեմ։ Վիճակահանության օրը մենք հանդերձարանում խոսում էինք խաղերի մասին և եկանք այն եզրակացությանը, որ հավասար խաղ է լինելու «Ատլետիկոյի» և «Լիվերպուլի» միջև։ «Ատլետիկոն» վերջին տարիներին հաճախ է հանդես գալիս Չեմպիոնների լիգայում և չափազանց ուժեղ է երկու հանդիպումներից բաղկացած դիմակայություններում, և հերթական անգամ ապացուցեց դա «Լիվերպուլի» դեմ խաղում։ Կարծում եմ՝ Դիեգո Սիմեոնեն հրաշալի աշխատանք է կատարում։ Այդ ակումբը գրեթե ամեն տարի թարմացվում է, շատ ֆուտբոլիստներ գալիս և գնում են, սակայն ակումբը շարունակում է խաղալ կոնկրետ գաղափարախոսությամբ, իսկ խաղացողները վստահ կատարում են այն, ինչ հանձնարարում է մարզիչը»,- 32-ամյա արգենտինացու խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023