Մեսսիի հերթական ռեկորդները

Մեսսիի հերթական ռեկորդները

24/10/2019 - 10:59

Չեմպիոնների լիգայի 3-րդ տուրի շրջանակներում Պրահայի «Սլավիան» ընդունել էր կատալոնական «Բարսելոնային»։ Հանդիպումն ավարտվեց կապտանռնագույնների հաղթանակով՝ 1։2 հաշվով։

Հանդիպման հաշիվը 3-րդ րոպեին բացեց Լեո Մեսսին՝ եզրափակելով Արթուրի փոխանցումը։ Մեսսին այս գոլով միանգամից երկու ռեկորդ գրանցեց։

Նախ նա կրկնեց Ռաուլի և Կրիշտիանու Ռոնալդուի ռեկորդը՝ Չեմպիոնների լիգայի շրջանակներում գրավելով 33 տարբեր թիմերի դարպասը։ Մեսսին նաև դարձավ առաջին ֆուտբոլիստն, ով ՉԼ 15 մրցաշրջան անընդմեջ գոլի հեղինակ է դառնում։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023