Մեկնարկեց ԱԱԱ-ն. Ալ Ջազիրան խոշոր հաշվով հաղթեց  Փիրեին🎥

Մեկնարկեց ԱԱԱ-ն. Ալ Ջազիրան խոշոր հաշվով հաղթեց Փիրեին🎥

03/02/2022 - 23:28

Արաբական Միացյալ Էմիրություններում մեկնրկեց Աշխարհի ակումբային առաջնության 2022 թ. մրցաշարը։

Մրցաշարի բացման խաղում ԱՄԷ-ի գործող չեմպիոն «Ալ Ջազիրան» մրեց Թաիթին ներկայացնող «Փիրեի» դեմ։

Հանդիպման մեծ մասն անցավ արաբական ակումբի առավելությամբ, որն էլ հաղթեց խոշոր` 4:1 հաշվով։

«Ալ Ջազիրայի» կազմից մեկական անգամ աչքի ընկան Զայեդ Ալ Ամերին, Ահմեդ Ալ Աթասը, Միլոշ Կոսանովիչն ու Աբդուլայ Դիաբին, իսկ «Փիրեի» միակ գնդակն իր անվան դիմաց գրանցեց Մոհամեդ Ռաբին։

Այսպիսով, «Ալ Ջազիրան» պայքարը կշարունակի մրցաշարի 1/4 եզրափակիչում, որի շրջանակում կմրցի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալի» դեմ։

ԱԱԱ-ի 1/4 եզրափակիչ մյուս դիմակայութնունում միմյանց դեմ կմրցեն «Մոնտերեյն» (Մեքսիկա) ու «Ալ Ահլին» (Եգիպտոս)։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023